Մենք շատ ենք հենվում հայերի վրա, ասել է Լիբանանի նախագահը - Mediamax.am

8714 դիտում

Մենք շատ ենք հենվում հայերի վրա, ասել է Լիբանանի նախագահը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Լիբանանի նախագահ Միշել Աունն այսօր ասել է, որ Հայաստան իր այցը միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները:

«Հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում: Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում: Մենք լայն հասարակություն ենք, եւ հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում: Իհարկե, շատ կարեւորում ենք եւ հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետեւ մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել եւ զարգացնել Լիբանանը»,- ասել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Միշել Աունը:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ այս այցը նոր էջ է բացելու երկկողմ հարաբերություններում:

 

«Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում: Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին