Սփյուռքի նախարարը Արթուր Պողոսյանին անվանեց «երիտասարդ խաբեբա» - Mediamax.am

8188 դիտում

Սփյուռքի նախարարը Արթուր Պողոսյանին անվանեց «երիտասարդ խաբեբա»


Հրանուշ Հակոբյան
Հրանուշ Հակոբյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է իր հանդիպումը մոսկվաբնակ 20-ամյա Արթուր Պողոսյանի հետ, ով ներկայանում է իբրեւ «աստղաֆիզիկոս» եւ «առաջին հայ տիեզերագնաց»:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Հրանուշ Հակոբյանն նախ ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով:

Նախարարն ասել է, որ Արթուր Պողոսյանի հետ իր հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»:  Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:

Անդրադառնալով այն հաղորդագրությանը, որը Սփյուռքի նախարարությունը տարածել էր քննադատության ալիքին ի պատասխան, Հրանուշ Հակոբյանն ասել է.

«Ես տեղում չեմ եղել, եւ հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»:  Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել», - ասել է Հրանուշ Հակոբյանը:

Մեր ընտրանին