«Առանց նպատակի լավ ապրելու տարբերակ չունենք» - Mediamax.am

Հունվար 25, 2026
4128 դիտում

«Առանց նպատակի լավ ապրելու տարբերակ չունենք»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վայոց ձորի եւ Արարատի մարզերում մարզպետների, համայնքների ղեկավարների եւ գործարարների հետ քննարկել է զարգացման հնարավորությունները:

«Որեւէ նախաձեռնություն, որեւէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են: Այդ տնտեսությունը գոյատեւում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է  վարչապետը Վայոց ձորի մարզում:

 

«Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: 

 

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: «Գյուղական համայնքները եւ փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը: Մեր հիմնական կապիտալը մարդն է, եւ ինքը պետք է կիրթ լինի»,- նշել է Կարեն Կարապետյանը:

 

Արարատի մարզում ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժն ու զարգացման ոլորտները:

 

«Եթե մենք նպատակ չունենք, լավ ապրելու տարբերակ էլ չենք ունենա: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձեւակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին