2011-ին շտապօգնության ամսեկան կանչերի թիվն ավելացել է միջինը 1000-ով - Mediamax.am

7088 դիտում

2011-ին շտապօգնության ամսեկան կանչերի թիվն ավելացել է միջինը 1000-ով


Թագուհի Ստեփանյան
Թագուհի Ստեփանյան

Երեւան: Մեդիամաքս: Ամռանը Հայաստանում շտապօգնության կանչերը տարվա մյուս ամիսների հետ համեմատ չեն ավելացել, ասել է Երեւանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Թագուհի Ստեփանյանը տեղեկացրել է, որ այս տարի կանչերի առավելագույն թիվը գրանցվել է հունվարին (15 575), իսկ հունիսին եւ հուլիսին կանչերի քանակը կազմել է համապատասխանաբար 13 626 եւ 14 262: Օգոստոսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է շտապօգնության 6310 կանչ:

 

Թագուհի Ստեփանյանի խոսքերով, անցյալ տարվա հետ համեմատ 2011-ին ամսեկան կտրվածքով կանչերի թիվն ավելացել է միջինը 1000-ով: “Օրեկան մեր կողմից սպասարկվում է միջինը 500 կանչ, որոնցից 80-100-ն ավարտվում են հոսպիտալացմամբ”,- ասել է Թագուհի Ստեփանյանը:

 

Նա տեղեկացրել է նաեւ, որ Չինաստանից ստացված շտապօգնության մեքենաներն ամբողջովին փոխարինել են հին ավտոպարկը, ինչի արդյունքում Հայաստանն այսօր սպասարկում են 88 նոր շտապօգնության մեքենաներ, որոնցից 35-ը՝ Երեւանը: Ծառայության տնօրենի հավաստմամբ, մեքենաները կանչի վայր են հասնում 7-12 րոպեների ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին