Wikimedia CEE Meeting 2016 միջոցառումը կանցկացվի Դիլիջանում - Mediamax.am

6177 դիտում

Wikimedia CEE Meeting 2016 միջոցառումը կանցկացվի Դիլիջանում


Լուսանկարը` http://ceespring.eu

Կատրին Մաերը
Կատրին Մաերը

Լուսանկարը` https://wikimediablog.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Վիքիմեդիա մասնաճյուղերի հինգերորդ ամենամյա համաժողովը՝ Wikimedia CEE Meeting 2016 (#WMCEE2016), անցկացվելու է Դիլիջանում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը, միջոցառումը կկայանա օգոստոսի 27-29-ը UWC Dilijan քոլեջում:

 

«Վիքիմեդիա Հայաստան»-ի Հայաստանի կողմից հյուրընկալվող Wikimedia CEE Meeting 2016-ի կազմակերպմանն աջակցում են IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) եւ Scհolae Mundi Armenia հիմնադրամները:

 

Դիլիջան կժամանեն վիքիպեդիացիներ շուրջ 30 երկրներից՝ Ալբանիա, Ավստրիա,  Բելառուս, Բոսնիա եւ Հերցոգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Իրան, Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել եւ ԱՄՆ։

 

Համաժողովին կմասնակցեն նաեւ Վիքիմեդիա Հիմնադրամի առաջին դեմքերը եւ Վիքիմեդիա գործունեության կարեւորագույն ուղղություններում ներգրավված առաջատար մասնագետներ։ Համաժողովը նշանակալից կլինի նաեւ նրանով, որ առաջին անգամ այս ձեւաչափով դրան կմասնակցի Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն Կատրին Մաերը (Katherine Maher)։

Կատրին Մաերը Կատրին Մաերը

Լուսանկարը` https://wikimediablog.files.wordpress.com

Երեք օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց երկրներում Վիքիմեդիա մասնաճյուղերի աշխատանքը իսկ Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչները՝ ազատ/բաց ծրագրային ապահովման նորարությունները, ազատ գիտելիք եւ ազատ բովանդակություն թեմաներին վերաբերող սոցիալական եւ տեխնիկական ասպեկտները։

 

Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ համաժողովը Հայաստանի Վիքի համայնքի համար  եզակի հնարավորություն է ծանոթանալ Վիքիմեդիա նորագույն ծրագրային գործիքներին, այլ երկրներում իրականացվող միջոցառումներին, Վիքիմեդիայի ձեռքբերումներին, եւ ներկայացնել Հայաստանում իրագործվող ծրագրերը։

 

«Սա նաեւ հնարավորություն է ավելի սերտ համագործակցել Վիքիմեդիա Հիմնադրամի եւ Վիքիմեդիա մասնաճյուղերի հետ, Վիքիմեդիա համաշխարհային գործընթացներում ներգրավվել հայ վիքիպեդիստներին», - նկատել է Սուսաննա Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին