Հեռուստաընկերությունները պարտավոր կլինեն uուրդոթարգմանությամբ մեկական մանկական եւ լրատվական հաղորդում հեռարձակել - Mediamax.am

4435 դիտում

Հեռուստաընկերությունները պարտավոր կլինեն uուրդոթարգմանությամբ մեկական մանկական եւ լրատվական հաղորդում հեռարձակել


ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հանրային հեռուստաընկերությունը եւ Հայաստանում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական եւ/կամ լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են օրվա ընթացքում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հաղորդում հեռարձակել դասակարգայնությամբ կամ հայերեն լուսագրով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, իր այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

 

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս բարելավել լսողության խանգարում ունեցող անձանց` տեղեկատվություն ստանալու հնարավորությունները:

Մեր ընտրանին