Երեւան: Մեդիամաքս: Աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը՝ Reuters-ը, 2015 թ-ի իր ամենատպավորիչ լուսանկարների շարքում ընդգրկել է նաեւ լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի #ElectricYerevan շարժման ընթացքում արված հայտնի լուսանկարը:
«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարչի այդ լուսանկարը դարձել է #ElectricYerevan շարժման խորհրդանիշը: Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ օգտագործեցին հենց այս լուսանկարը՝ ներկայացնելով երեւանյան թեժ ամռան ցույցերը:
Վահրամ Բաղդասարյանն այդ լուսանկարի համար Հայաստանում արժանացել է Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:
Վահրամ Բաղդասարյանի գործունեության մասին Մեդիամաքսը պատմել էր իր «Հայրեր եւ որդիներ» շարքում:
Մեդիամաքսը պատմել է նաեւ վերջերս Երեւանում կայացած #ElectricYerevan ֆոտոցուցահանդեսի մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: