#ElectricYerevan-ի խորհրդանիշը՝ Reuters-ի «Տարվա լուսանկար» շարքում - Mediamax.am

14302 դիտում

#ElectricYerevan-ի խորհրդանիշը՝ Reuters-ի «Տարվա լուսանկար» շարքում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը՝ Reuters-ը, 2015 թ-ի իր ամենատպավորիչ լուսանկարների շարքում ընդգրկել է նաեւ լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի #ElectricYerevan շարժման ընթացքում արված հայտնի լուսանկարը:

«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարչի այդ լուսանկարը դարձել է #ElectricYerevan շարժման խորհրդանիշը: Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ օգտագործեցին հենց այս լուսանկարը՝ ներկայացնելով երեւանյան թեժ ամռան ցույցերը:

 

Վահրամ Բաղդասարյանն այդ լուսանկարի համար Հայաստանում արժանացել է Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:

 

Վահրամ Բաղդասարյանի գործունեության մասին Մեդիամաքսը պատմել էր իր «Հայրեր եւ որդիներ» շարքում:

 

Մեդիամաքսը պատմել է նաեւ վերջերս Երեւանում կայացած #ElectricYerevan ֆոտոցուցահանդեսի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին