Երեւան: Մեդիամաքս: ՀՀ օդուժի ԻԼ-76 տրանսպորտային ինքնաթիռը, որը նախօրեին տեխնիկական խնդիր էր ունեցել Ռուսաստանում, բարեհաջող վերադարձել է Հայաստան:
Այս մասին Մեդիամաքս-ին այսօր հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հունիսի 28-ին հայկական ԻԼ-76 ինքնաթիռը, օդ բարձրանալով Վոլգոգրադի մարզի «Մարինովկա» օդանավակայանից, քիչ անց վայրէջք էր կատարել նույն օդանավակայանում, քանի որ չէին փակվել ինքնաթիռի անիվները:
Դավիթ Կարապետյանը Մեդիամաքս-ին ասել է, որ վայրէջքից հետո ինքնաթիռը անցել է լրացուցիչ տեխնիկական զննում, ինչից հետո վերադարձել է Հայաստան: