Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է SOAD-ին - Mediamax.am

2558 դիտում

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է SOAD-ին


Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է System of a Down (SOAD) խմբին՝ Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու համար:

Ս.թ. հոկտեմբերի 21-ին Հոլիվուդում Փարաջանով-Վարդանով ինստիտուտը մրցանակ կհանձնի SOAD-ին՝ 2015 թվականի Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգմանը նպաստելու համար:

 

Այդ առիթով Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նամակ է հղել ինստիտուտին, որում ասված է.

 

«Ցանկանում եմ շնորհավորել System of a Down-ին՝ Սերգեյ Փարաջանովի եւ Միխայիլ Վարդանովի անվան մրցանակին արժանանալու համար: Ես հիանում եմ այդ կինոգործիչների աշխատանքով: Նաեւ շատ հաճելի է տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնել վերականգնել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» ֆիլմը, որը ստեղծվել էր արգելքների պայմաններում եւ ապացուցում է, որ արվեստի ուժը կարող է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ: Բոլորին կոչ եմ անում միանալ այս նախաձեռնությանը»:

 

2014 թվականին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգման համար Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին էր արժանացել The Film Foundation/World Cinema Project-ը: Հաստատության անունից մրցանակը ստացել էր ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն, որը եւ ներկայացրել էր վերականգնված ֆիլմը Նյու Յորքի 52-րդ կինոփառատոնում 2014 թվականի հոկտեմբերի 2-ին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին