«Շտապ օգնության» նոր ստացված մեքենաներն իսկական հեղափոխություն են մեզ համար - Mediamax.am

exclusive
7593 դիտում

«Շտապ օգնության» նոր ստացված մեքենաներն իսկական հեղափոխություն են մեզ համար


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ 2014թ. Հայաստանում իրականացվելու է «Շտապ օգնության» բարեփոխան ծրագիր:

Երեւանի «Շտապ օգնության» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Մեդիամաքսին հետ հարցազրույցում ասել է, որ բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է 2010-ին:

 

Ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից է Չինաստանի կառավարության կողմից տրամադրված՝ «Շտապ օգնության» 88 մեքենաներով համալրումը: Նոր մեքենաները համալրված են ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես, էլեկտրոկարդիոգրաֆով եւ դիֆիբրիլյատորով:

 

«Մեքենաներն ամբողջությամբ համապատասխանում են մեր պահանջներին, սարքավորումներն ընդգրկում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է բժիշկին` առաջին օգնություն ցուցաբերելու համար»,- պարզաբանել է Թագուհի Ստեփանյանը:

 

88 մեքենաներից քաղաքային «Շտապ օգնությանը» կտրամադրվի 35-ը, մնացածը կբաշխվեն Հայաստանի մարզերում: Մինչեւ ավտոպարկի թարմացումը քաղաքային «Շտապ օգնության» տրամադրության ներքո կար 33 մեքենա, որոնք գտնվում էին ոչ այնքան բարվոք վիճակում: Միջազգային փորձի համաձայն, «Շտապ օգնության» մեքենաները կարելի է օգտագործել 6 տարուց ոչ ավել: Վերջին անգամ պարկը թարմացվել էր 2005 թ-ին «Սոբոլ» մակնիշի մեքենաներով:

 

«Նոր մեքենաների տրամադրումը իսկական հեղափոխություն  է մեր ոլորտում: Նոր տրանսպորտի եւ սարքավորումների շնորհիվ մենք կկարողանանք կտրուկ բարելավել ծառայության որակը»,- Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է Թագուհի Ստեփանյանը:

 

Բարեփոխումների ծրագրի շրջանակներում կարդիականացվեն նաեւ կապի միջոցները` հիվանդի տեղափոխության ընթացքում «Շտապ օգնության» բժիշկը կկարողանա օպերատիվ կապ հաստատել ցանկացած հիվանդանոցի հետ: Բացի այդ, «Շտապ օգնության» մեքենաները համալրված են GPS-նավիգացիայով, որի շնորհիվ իրականացվում է տեղաշարժման վերահսկողությունը:

 

«Շտապ օգնության» բժիշկները, բուժքույրերը եւ վարորդներն անհրաժեշտ վերապատրաստում են անցել: Նոր պահանջների համաձայն, վարորդը պետք է կարողանա առաջին բժշկական օգնություն ցուցաբերել: Թագուհի Ստեփանյանի խոսքերով, «բժիշկը, բուժքույրը եւ վարորդը պետք է աշխատեն որպես մեկ համախմբված թիմ»:

Մեր ընտրանին