Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ
Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական 2rd.am կայքը:
«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորոց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին: Ուժ եւ տոկունություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին:
Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում անուրանալի է: «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված բազմաթիվ ծրագրերից յուրաքանչյուրը իրավամբ համարվում է իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:
Քըրք Քըրքորյանի հիշատակը` որպես իսկական հայրենասերի, հավերժ կմնա համայն հայության սրտում»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ցավակցական հեռագրում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: