Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Կիպրոսի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:
Ինչպես տեղեկացնում է կիպրահայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, օրինագիծն ընդունվել է միաձայն:
Այսպիսով, Կիպրոսը Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո դառնում է Եվրոպայի 4-րդ պետությունը, որն օրենքով քրեականացնում է Ցեղասպանության ժխտումը:
Օրինագծի ընդունումը համընկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Կիպրոս այցի հետ:
Պաշտոնական Երեւանն արդեն ողջունել է օրինագծի ընդունումը։
«Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Կիպրոսի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1975թ.:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2015թ. մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունել էր Օսմանյան կայսրությունում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: