Շրջանառության մեջ են դրվել hայ հետախույզներին նվիրված նամականիշերը - Mediamax.am

1456 դիտում

Շրջանառության մեջ են դրվել hայ հետախույզներին նվիրված նամականիշերը


Լուսանկարը` ՀԱՅՓՈՍՏ

Լուսանկարը` ՀԱՅՓՈՍՏ

Լուսանկարը` ՀԱՅՓՈՍՏ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մարվել եւ շրջանառության մեջ է դրվել «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ:

Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայազգի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանին, պատկերում է նրա դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Նամականիշի ձախ անկյունում ներկայացված է Գեւորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանը:

 

Գեղաթերթիկի խորապատկերին պատկերված է սիմվոլիկ հետախույզի ուրվագիծը եւ խոշորացույց, որտեղ թաքնված է SECRET բառը:      

 

Չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը եւ Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի եւ խոշորացույցի խորապատկերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին