ԵՄ հետ ասոցացումը կլուծի Հայաստանի գոյատեւման հարցը Ադրբեջանի հետ մրցավազքում, կարծում է Մայքլ Քեմբեքը - Mediamax.am

1885 դիտում

ԵՄ հետ ասոցացումը կլուծի Հայաստանի գոյատեւման հարցը Ադրբեջանի հետ մրցավազքում, կարծում է Մայքլ Քեմբեքը


Մայքլ Քեմբեքը
Մայքլ Քեմբեքը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքն այսօր կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումը կկանխորոշի Հայաստանի ապագան Ադրբեջանի հետ ներկայումս ընթացող տնտեսական մրցավազքի պայմաններում:

«Ադրբեջանի նախագահը կարծում է, որ կարող է տնտեսապես եւ ռազմապես գերհզորանալ Հայաստանից: Այս դեպքում ԵՄ հետ Ասոցացումը Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն է ստանում: Սա Հայաստանի գոյատեւման հարցն է Ադրբեջանի հետ մրցավազքում»,- ասել է Մայքլ Քեմբեքը:

 

«Հայաստանը չունի բնական պաշարներ, հետեւաբար, տնտեսական աճն ամբողջությամբ կախված է ներքին շուկայի կառուցվածքների արդյունավետությունից: Կանգնած լինելով գոյատեւման եւ քայքայման ընտրության առջեւ՝ հայերը, հուսով եմ, կմիավորեն իրենց ուժերը՝ իրականացնելու այս բարեփոխումները, խթանելու տնտեսական աճը, ստեղծելու ազատ մրցակցություն շուկայում: Սա կհզորացնի Հայաստանը ներսից ՝ զերծ պահելով այլ երկրների ճնշումներից»,- նկատել է Մայքլ Քեմբեքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին