Երեւան: Մեդիամաքս: Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի զինվորականների հանդիպումը՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման փորձի փոխանակման նպատակով:
«Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ «հանդիպումը տեղի է ունեցել երկկողմ ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում»:
Վրացական պատվիրակությանը տեղեկություններ են ներկայացվել ադրբեջանական բանակում անօդաչու թռչող սարքերի գործունեության, մարտական գործողություններում դրանց կիրառման, մարտական թռիչքների կազմակերպման եւ անօդաչու թռչող սարքերի զարգացման միտումների մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: