Օվերչուկ. Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում - Mediamax.am

180 դիտում

Օվերչուկ. Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «ՌԴ-ն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրում, եթե այն անհրաժեշտ է Երեւանին»։

«Մենք այս հարցը դիտարկում ենք այս հարթության վրա։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին։ 

 

Եթե նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումն ապահովում է անվտանգության ավելի մեծ երաշխիքներ, ապա դա լավ է, քանի որ մենք նաեւ աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության գործընթացներին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխվարչապետը։

 

Նրա խոսքով՝ սա «ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի շահերին»։

 

Ալեքսեյ Օվերչուկը նշել է նաեւ, որ մոտ ապագայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ռուսաստան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին