Իրանի նախագահ. Մեր պահանջները միջանցքի հարցում կատարված են - Mediamax.am

410 դիտում

Իրանի նախագահ. Մեր պահանջները միջանցքի հարցում կատարված են


Լուսանկարը` BBC


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ «Թրամփի ուղու» հետ կապված՝ «Իրանի պահանջները հաշվի են առնվել»։

«Այս միջանցքը այն չէ, ինչի մասին չափազանցվել է մամուլում: Իրանի պահանջները հարգվել են»,- ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: 

 

Հարցին, թե ԱՄՆ ներկայությունը չի՞ մտահոգում Իրանին, նա պատասխանել է. 

 

«Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս ճանապարհը չփակելու մեր պահանջները հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ այդ ճանապարհը կառուցելու են ամերիկյան ու հայկական ընկերություններ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին