Հունվարի 1-ից ռուս խաղաղապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ կետից - Mediamax.am

4060 դիտում

Հունվարի 1-ից ռուս խաղաղապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ կետից


Լուսանկարը` https://www.primeminister.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:

Ըստ պայմանավորվածության՝ հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

 

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի եւ Իրանի միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- նշել է Նազելի Բաղդասարյանը:

 

Նա նաեւ հայտնել է, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, «ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ»:

 

«Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է»,- ավելացրել է վարչապետի մամուլի խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին