Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են «Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ուղիները»։
«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ուղիների շուրջ։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
















