Հայաստանը պատրաստ է «րոպե առաջ» ստորագրել համաձայնեցված տեքստը - Mediamax.am

2265 դիտում

Հայաստանը պատրաստ է «րոպե առաջ» ստորագրել համաձայնեցված տեքստը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «իրական հնարավորություն կա՝ սեղմ ժամկետում ստորագրելու խաղաղության պայմանագիրը եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության եւ կայունության էջ բացել»:

«Խաղաղության պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես համաձայնեցված է, 3-ը՝ մասնակի: Ստացվում է՝ տեխնիկապես եւ փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, եւ մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել»,- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ եւ արտաքին առեւտրի նախարար Քսավյե Բետելի հետ ասուլիսի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ տեքստի շուրջ չկան անհամաձայնություններ.

 

«Երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթացում, մեր մոտեցումն է՝ օր առաջ, րոպե առաջ ստորագրենք համաձայնեցված տեքստը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին