Երեւանն ու Բաքուն ստորագրել են հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը - Mediamax.am

4401 դիտում

Երեւանն ու Բաքուն ստորագրել են հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:

«2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը:

 

Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին