«Կա պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը» - Mediamax.am

1851 դիտում

«Կա պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «կա պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը»։

ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդես գալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանն ասել է.

 

«Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների սահմանազատման գործընթացին` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար։

 

Որպես խաղաղության օրակարգի եւ տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաեւ մեծապես շահագրգռված է  բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին