Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ չլուծված հարցերի թիվը կրճատվել է։
«Օրեր առաջ Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծը։ Պետք է ասեմ, որ բաց հարցերի թիվը գնալով նվազում է։ Դրական զարգացում է նկատվում մի շարք կետերում։ Այսինքն՝ մենք դրական դինամիկա ենք նկատում»,- ասել է նա հունգարացի պաշտոնակից Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ «պատրաստ է ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»։
















