Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը եւ Բուրակ Աքչափարը Անկարայում կայացած հանդիպման ժամանակ «համադրել են տեսակետները Անդրկովկասում իրադրության վերաբերյալ»։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք «կարեւորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ դրան նպաստելու կարեւորությունը նախեւառաջ տարածաշրջանային ձեւաչափերի շրջանակներում»։
«Շոշափվել են ռուս-թուրքական օրակարգի որոշ հարցեր՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համագործակցության խորացման եւ կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերի տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեդիամաքսը նշում է, որ նախորդ շաբաթ Վաշինգտոնում Բուրաք Աքչափարը քննարկել էր իրավիճակը Հարավային Կովկասում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: