Էրդողան. «Թուրքիայի շահերը իր սահմաններից շատ հեռու են գնում» - Mediamax.am

1977 դիտում

Էրդողան. «Թուրքիայի շահերը իր սահմաններից շատ հեռու են գնում»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. որ «Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն երկրի սեփական տարածքով, այլ տարածվում են իր սահմաններից շատ հեռու»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա կոչ է արել մյուս երկրներին հաշվի առնել դա եւ ասել է, որ Թուրքիան «կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր չեն հասկանում մեր վճռականությունը, չեն գիտակցի այդ փաստը»:

 

«Այս ամառ մենք կլուծենք Իրաքի հետ մեր սահմանի անվտանգության հարցը։ Սիրիայում 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծելու մեր ցանկությունը նույնպես ուժի մեջ է մնում։ Մենք տարածաշրջանում բոլորին կոչ ենք անում հարգել մեր անվտանգության ռազմավարությունը։ Հակառակ դեպքում, նրանք են պատասխանատվություն կրելու առաջացած լարվածության համար։ Մենք նախապատրաստություններ ենք տեսնում, որոնք նոր մղձավանջներ կբերեն նրանց գլխին, ովքեր կարծում են, որ մեր հարավային սահմաններին ահաբեկչական պետություն ստեղծելով՝ մեզ ծնկի կբերեն»,- ասել է Էրդողանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին