Պուտինը եւ Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը - Mediamax.am

1785 դիտում

Պուտինը եւ Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իբրահիմ Ռաիսին «կարծիքների հանգամանալից փոխանակում են անցկացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ»։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության մասին։ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներն ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու կարեւորությունը։

 

Երկուստեք շահագրգռվածություն է հայտնվել «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքի ակտիվացման հարցում»,- ասվում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին