Բաքվի ռաբբին կոչ է անում հրեաներին լքել Հայաստանը եւ տեղափոխվել Ադրբեջան - Mediamax.am

2445 դիտում

Բաքվի ռաբբին կոչ է անում հրեաներին լքել Հայաստանը եւ տեղափոխվել Ադրբեջան


Լուսանկարը` welt.de


Երեւան։ Մեդիամաքս։ Բաքվի ռաբբի Զամիր Իսաեւը կոչ է արել Հայաստանում բնակվող հրեաներին լքել երկիրը։

Trend գործակալությունը հաղորդում է, որ Զամիր Իսաևը իր տեսաուղերձում Facebook-ում, մասնավորապես, նշել է.

 

«Նրանց սպառնում են Եվրոպայի, Ամերիկայի, Իսրայելի, ինչպես նաեւ մուսուլմանական երկրների ռաբբիների նախաձեռնության հետ կապված, որոնք հանդես էին եկել հայկական քարոզչության կողմից Հոլոքոստի թեմայի օգտագործման դեմ։ Ինձ ուղարկել են խնդրանք՝ դադարեցնել ռաբբիների բողոքn ամբողջ աշխարհում, որը սկսվել էր իմ տեսաուղերձից հետո։ Ես չեմ կարող անել դա։ Կոչ եմ անում այն փոքրաթիվ հրեաներին, ովքեր դեռ ապրում են Հայաստանում, հեռանալ այդ երկրից։ Ի վերջո, դուք չեք կարող ապրել մի երկրում, որտեղ ձեզ սպառնում են միայն այն պատճառով, որ այլ երկրների հրեաներն այլ կարծիք ունեն: Եթե Հայաստանում կարծում են, որ դուք եք պատասխանատու իմ խոսքերի համար, եթե պետք է պատասխան տաք իմ խոսքերի համար, ապա հեռացեք այդ երկրից։ Եթե ձեզ ստիպում են Հոլոքոստի հիշատակն օգտագործել ստոր քաղաքական նպատակներով, հեռացեք այդտեղից»,- ասել է նա:

 

«Եկե՛ք Ադրբեջան, որտեղ հրեաներին եղբայրների պես են վերաբերվում։ Ցանկացողները կարող են կապ հաստատել ինձ հետ Facebook-ի միջոցով, եւ ես հրապարակավ պարտավորվում եմ, որ ձեզ կընդունեն այստեղ, կընդունեն ջերմորեն, կտրամադրեն Ադրբեջանի քաղաքացիություն եւ, իհարկե, կապահովեն ձեր անվտանգությունը»,- ասել է Զամիր Իսաեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին