Ադրբեջանը նախատեսում է մինչեւ 2026 թվականը Քելբաջարում 15 բնակավայր վերականգնել - Mediamax.am

2172 դիտում

Ադրբեջանը նախատեսում է մինչեւ 2026 թվականը Քելբաջարում 15 բնակավայր վերականգնել


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մինչեւ 2026 թվականը Քելբաջարի շրջանում 15 բնակավայր վերականգնել։

Ադրբեջանի քաղաքաշինության եւ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նամիկ Գումետովը Trend գործակալությանը հայտնել է, որ մինչեւ 2026 թվականը տարածաշրջանում կվերականգնվեն մեկ քաղաք, մեկ ավան եւ 13 գյուղ։

 

Նրա խոսքով, մինչև 2026 թվականը Քելբաջարի շրջանում նախատեսվում է կառուցել եւ շահագործման հանձնել շուրջ 2 հազար մասնավոր բնակելի շենք եւ 1,5 հազար բնակարան։

 

Առաջին փուլում նախատեսվում է ավելի քան 5 հազար մարդու վերաբնակեցնել Քելբաջար քաղաքում, իսկ 8 հազար մարդ՝ ավանում եւ գյուղերում, նշել է Գումետովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին