Ադրբեջանի դեսպանը հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը կկնքվի հունիսի 1-ին - Mediamax.am

3760 դիտում

Ադրբեջանի դեսպանը հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը կկնքվի հունիսի 1-ին


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան հույս է հայտնել, որ հունիսի 1-ին Քիշնեւում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ստորագրել խաղաղության համաձայնագիրը:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, նա այդ մասին ասել է Փարիզում՝ լրագրողների «փոքր խմբին»:

 

«Դա պատմական պահ է եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնվի», - ավելացրել է Լեյլա Աբդուլաեւան:

 

Հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրոպական Խորհրդի ղեկավարների հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին