Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ-ը հիասթափված է Թուրքիայի՝ հայկական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակելու հայտարարությունից։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը, մեր կարծիքով, կարեւոր է ոչ միայն այս երկու երկրների, այլեւ տարածաշրջանում կայունության համար։ Մենք հիասթափված էինք հայկական ավիաընկերությունների համար թռիչքների թույլտվությունը կասեցնելու Թուրքիայի հայտարարությունից։
Թռիչքների վերսկսման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը վստահության ամրապնդման շատ կարեւոր միջոց էր ոչ միայն երկու երկրների, այլեւ, կրկին, ավելի լայն իմաստով տարածաշրջանային կայունության համար: Եվ մենք անկեղծ հույս ունենք, որ Թուրքիան եւ Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը եւ բացել տրանսպորտային հանգույցները», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: