Բաքուն «զրպարտիչ» է անվանել ISIS-ի զինյալների մասին հայտարարած իրանցի գեներալին - Mediamax.am

4118 դիտում

Բաքուն «զրպարտիչ» է անվանել ISIS-ի զինյալների մասին հայտարարած իրանցի գեներալին


Լուսանկարը` mehrnews.com


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «զրպարտություն» է անվանել Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարիի հայտարարությունն Ադրբեջանում «սիոնիստական ուժերի» եւ ԴԱԻՇ (ISIS)-ի զինյալների առկայության մասին։

«Իր անհեթեթ հերյուրանքներում Հեյդարին պնդում է, որ Ադրբեջանում իբր կան «սիոնիստական» ուժեր, եւ որ 44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանն օգտագործել է Սիրիայից բերված ԴԱԻՇ ահաբեկիչներին, որոնք, ըստ նրա, դեռ մեր երկրում են։ Ի պատասխան այս մեղադրանքների՝ մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի քաջարի բանակը միանձնյա ազատագրել է մեր հողերը օկուպացիայից՝ հաղթանակի տարեգրություն կերտելով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։

 

Մեկնաբանելով իրանցի գեներալի հայտարարությունը, թե Իրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին, նախարարությունում ընդգծել են, որ իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի առաջադրել Հայաստանին, որը «30 տարի շարունակ օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքը»։

 

«Այս ընթացքում իրանա-հայկական եղբայրությունը միայն ամրապնդվել է։ Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան եւ Իրանը աշխարհում Հայաստանի գլխավոր դաշնակիցներն են»,- նշել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին