Իսրայելի նախկին վարչապետ. Իրանը պետք է զգուշանա Ադրբեջանի հետ առճակատումից - Mediamax.am

2708 դիտում

Իսրայելի նախկին վարչապետ. Իրանը պետք է զգուշանա Ադրբեջանի հետ առճակատումից


Լուսանկարը` wsj.net


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթն ասել է, որ «Իրանը պետք է լավ մտածի Ադրբեջանի հետ որեւէ առճակատման գնալուց առաջ»։

«Ադրբեջանական բանակը ցույց է տվել իր հզորությունը վերջին տարիների ընթացքում, եւ կարծում եմ, որ իրանցիները պետք է շատ զգույշ լինեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի առճակատում ձեռնարկելուց առաջ։

 

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միավորենք ուժերը Ադրբեջանի հետ, որպեսզի պաշտպանվենք Իրանի ագրեսիայից»,- Trend-ը մեջբերում է Բաքվի գլոբալ ֆորումին մասնակցած Օլմերտի այս խոսքերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին