«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել ՀՀ կառավարությանը «անհապաղ բանակցություններ վարել» - Mediamax.am

4026 դիտում

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել ՀՀ կառավարությանը «անհապաղ բանակցություններ վարել»


Լուսանկարը` middleeastmonitor.com


Երեւան։ Մեդիամաքս։ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» կոչ է արել Հայաստանի կառավարությանը «անհապաղ բանակցություններ սկսել, որպեսզի իր տարածքից վտարված ադրբեջանցիները կարողանան խաղաղ, ապահով եւ արժանապատիվ վերադառնալ հայրենիք»։

Ինչպես հայտնում է Trend-ը՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Երեսպաշտություն է Հայաստանի կառավարության կողմից, որը թույլ չի տալիս ադրբեջանցիներին վերադառնալ եւ ապրել իրենց տներում, շահարկել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները: Այն, որ ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիները դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, եւ որ այս երկրում շարունակվում է մոնոէթնիկ պետականության, էթնիկ զտումների եւ համակարգված ռասայական խտրականության վիճակը, մեծ անարդարություն է եւ մեծ խոչընդոտ տեւական խաղաղության հաստատման համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին