Երեւան. Ադրբեջանն է դադարեցրել պայմանագրի տեքստի քննարկումները - Mediamax.am

2348 դիտում

Երեւան. Ադրբեջանն է դադարեցրել պայմանագրի տեքստի քննարկումները


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է՝ «թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է, արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում»։

«Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Բայց մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին եւ այժմ սպասում ենք նրանց արձագանքին, որը մինչ այս պահը չկա։

 

Անկախ հանդիպումների հանգամանքից, ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները եւ զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները»,- Ազգային Ժողովում ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին