«Երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում», - ասել է Ալիեւը - Mediamax.am

4063 դիտում

«Երրորդ համաշխարհային պատերազմն է ընթանում», - ասել է Ալիեւը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «հիմա ընթանում է Երրորդ համաշխարհային պատերազմը՝ անկախ նրանից, թե ինչպես են այն կոչում»։

«Եթե նայենք այս հակամարտությունում (նկատի ունի Ուկրաինան-խմբ.) ներգրավված երկրների թվին, ապա կտեսնենք, որ դա իրականում Երրորդ համաշխարհային պատերազմն է, որը, սակայն,  ընթանում է նոր ձեւով։ Ուստի, իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր անդամներ պետք է լինեն»,- ասել է Ալիեւը հունվարի 10-ին՝ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր մշտական անդամ պետք է դառնա մահմեդական երկիր, որի թեկնածությունը ռոտացիայի սկզբունքով կառաջադրի Իսլամական համագործակցության կազմակերպությունը։ Բացի այդ, ըստ Ալիեւի, Չմիավորման շարժումը նախագահող երկիրը նույնպես պետք է մշտական հիմունքներով ներկայացված լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու նոր մշտական անդամներն էլ պետք է ունենան վետոյի իրավունք, եթե այն պահպանվի, եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին