Թուրքիան եւ Հայաստանը կարող են մեկնարկել օդային բեռնափոխադրումները - Mediamax.am

3476 դիտում

Թուրքիան եւ Հայաստանը կարող են մեկնարկել օդային բեռնափոխադրումները


Լուսանկարը` https://www.aircargonews.net/


Երեւան: Մեդիամաքս։ Մինչեւ տարեվերջ Թուրքիան եւ Հայաստանը կարող են մեկնարկել ուղիղ օդային բեռնափոխադրումները:

Այդ մասին այսօր գրում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաների, որոնք ցանկացել են անանուն մնալ:

 

Հրապարակման մեջ ասվում է, որ սկսվել է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման «երկրորդ փուլը», որը ներառում է նաեւ Ալիջան-Մարգարա սահմանային անցակետի բացումը, որը փակ է 1993 թվականից ի վեր:

 

Անցակետի բացման համար անհրաժեշտ է նորոգման աշխատանքներ տանել Արաքս գետի երկու ափերն իրար կապող 128 մետրանոց կամրջի վրա։

 

Թերթի աղբյուրներն ասել են, որ կամրջի վերանորոգման շուրջ բանակցությունները մեկնարկել են մի քանի շաբաթ առաջ։

 

Ըստ Hurriyet Daily News-ի, հարաբերությունների կարգավորման երրորդ փուլով նախատեսվում են բանակցություններ երկու երկրների միջև ուղիղ առևտուր սկսելու մասին։ «Տեխնիկական աշխատանքներն արդեն տարվում են»,- հավել են պարբերականի աղբյուրները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին