ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են երկաթուղու կառուցումը - Mediamax.am

1898 դիտում

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են երկաթուղու կառուցումը


Լուսանկարը` life.ru


Երեւան: Մեդիամաքս։ Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի եւ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ ասված է.

 

«Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ նրանց միջեւ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

 

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման եւ փոխադրումների կազմակերպման հետ։

 

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին