Ադրբեջանի նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր, ասել է Մհեր Գրիգորյանը - Mediamax.am

4974 դիտում

Ադրբեջանի նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր, ասել է Մհեր Գրիգորյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է, որ նա մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ:

Այս մասին ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

 

«Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները:

 

Դրա մասին են վկայում նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով փորձ է կատարվում հող նախապատրաստել Հայաստանի դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր»,-ասել է Մհեր Գրիգորյանը:

 

Նա նշել է, որ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին