Ալիեւն ու Էրդողանը բացել են Զանգելանի օդանավակայանը - Mediamax.am

3807 դիտում

Ալիեւն ու Էրդողանը բացել են Զանգելանի օդանավակայանը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր բացել են Զանգելանի օդանավակայանը։

Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զանգելանում. Էրդողանը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ով այցելել է նոր օդանավակայան։

 

Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ Զանգելանի շրջանը համարում են «կարեւոր տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույց»:

 

Զանգելանի օդանավակայանը դարձավ Ադրբեջանի թվով ութերորդ միջազգային օդանավակայանը։

 

Օդանավակայանի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի գարնանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին