«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ընդլայնված տարրերը» - Mediamax.am

3311 դիտում

«Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ընդլայնված տարրերը»


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը»։

«Հայկական կողմը ժամանակ է խնդրել դրանց հետ ծանոթանալու համար»,- ասել է Բայրամովը Բիշքեկում։

 

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը», նա նշել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են ադրբեջանական կողմի նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի եւ հարաբերությունների կարգավորման հիմքը։

 

Բայրամովը հավելել է, որ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին