Թուրք նախարարը հիշեցրել է 100 տարի առաջ կախաղան հանված հույների մասին - Mediamax.am

2912 դիտում

Թուրք նախարարը հիշեցրել է 100 տարի առաջ կախաղան հանված հույների մասին


Լուսանկարը` piri.net


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին։

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը՝ ելույթ ունենալով Վետերանների օրվա առիթով՝ Աքարն ասել է, որ «Աթենքում ձեւավորվել է թյուր ընկալում, որ տարաձայնությունները միջազգային հարթություն դուրս բերելը կփոխի իրավիճակը տարածաշրջանում»։

 

«Ընդունենք, որ Հունաստանը տեղյակ չէ տարածաշրջանի աշխարհագրական իրողություններից։ Բայց պատմությունից դասեր քաղելուց հրաժարվելը երեսպաշտություն է։ Երեւի, մոռացել են այն հույների մասին, որոնց 100 տարի առաջ արկածախնդրորեն ուղարկել էին Անատոլիան նվաճելու։ Նրանց մի մասը ի վերջո կախաղան հանվեց: Մենք՝ որպես լավ հարեւաններ, նրանց այդ մասին կհիշեցնենք»,- ասել է Աքարը։

 

Թուրք նախարարը հունական կողմին կոչ է արել «գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը»։

 

«Խուսափեք սադրանքներից, որոնք կարող են աղետի հանգեցնել»,- ասել է Աքարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին