Ալիեւ. Հայաստանը ոչինչ չի անում «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար - Mediamax.am

2451 դիտում

Ալիեւ. Հայաստանը ոչինչ չի անում «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է իր տարածքում Զանգեզուրի միջանցքը գործարկելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար։

«Հայաստանը պետք է միջանցք ապահովեր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ։ Մինչ օրս ոչ միայն չի տրամադրվել միջանցքը, այլեւ մեզ նույնիսկ չեն հայտնել դրա երթուղին»,- ասել է Ալիեւը՝ սեպտեմբերի 21-ին Լաչին կատարած այցի ժամանակ։

 

Նա նշել է, որ Ադրբեջանում, ընդհակառակը, ակտիվ աշխատանքներ են տարվում, եւ մինչեւ 2023 թվականի վերջ երկաթուղին եւ ավտոմոբիլային մայրուղին կհասցվեն Հայաստանի հետ սահմանին։

 

«Իսկ Հայաստանի տարածքում ոչ մի աշխատանք չի կատարվում, եւ կարծես չեն ուզում որեւէ աշխատանք կատարել։ Նորից ժամանակ են ձգում»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին