Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային-մարտական հենակետ - Mediamax.am

3759 դիտում

Ադրբեջանը ՀՀ հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային-մարտական հենակետ


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է 110 սահմանային-մարտական հենակետ։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ այդ մասին ասել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ Աբաս Խալիլովը։

 

Նա նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանա-իրանական սահմանին վերականգնվել է 14 սահմանապահ ուղեկալների գործունեությունը։

 

Խալիլովը նաեւ ասել է, որ «Ղազախի շրջանի 7 էքսլավային գյուղերի հետ կապված իրավիճակը Հայաստանի հետ սահմանի սահմանազատման առարկա է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին