Խամենեին զգուշացրել է Էրդողանին. չարգելափակել Իրանի եւ Հայաստանի սահմանը - Mediamax.am

6340 դիտում

Խամենեին զգուշացրել է Էրդողանին. չարգելափակել Իրանի եւ Հայաստանի սահմանը


Լուսանկարը` abna24


Երեւան։ Մեդիամաքս։ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ասել է, որ Թեհրանի համար ընդունելի չէ «Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի արգելափակումը»։

Իրանական IRNA պետական գործակալության հաղորդագրությունում ասվում է.

 

«Գոհունակություն հայտնելով Ղարաբաղի՝ Ադրբեջան վերադառնալու կապակցությամբ, առաջնորդն ասել է. «Եթե տարվի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դեմ է նման որոշմանը, քանի որ այդ սահմանը հաղորդակցման երթուղի է, որը հազարամյա պատմություն ունի»։

 

Հանդիպմանը այաթոլա Խամենեին «կենսականորեն կարեւոր» է անվանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

 

«Ցանկացած ռազմական գործողություն Սիրիայում վնաս կհասցնի Թուրքիային, Սիրիային եւ տարածաշրջանին եւ օգուտ կբերի ահաբեկիչներին», - հայտարարել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին