Ալիեւը հետեւում է «ռեւանշիստական տրամադրություններին Հայաստանում» - Mediamax.am

3979 դիտում

Ալիեւը հետեւում է «ռեւանշիստական տրամադրություններին Հայաստանում»


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, որ «Բաքուն ուշադիր հետեւում է հայաստանյան գործընթացներին, այդ թվում՝ ռեւանշիստական տրամադրություններին»:

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Քելբաջարի շրջան կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «եթե Երեւանը շարունակի Ադրբեջանի հետ երկխոսությունը ձգձգելու հին մարտավարությունը, այդ թվում՝ սահմանազատման եւ սահմագծման հարցում, ապա Հայաստանն ինքն ի վերջո կդառնա պարտվող կողմ»։

 

«Երեւանում պնդում էին, որ Ադրբեջանը երբեք չի կարողանա զենքի ուժով վերադարձնել իր հողերը։ Նրանք հույս էին դնում օկուպացիայի 30 տարիների ընթացքում կառուցված պաշտպանական գծի եւ ինժեներական կառույցների վրա։ Բացի այդ, տեղանքի պայմանները մեր կողմից չէին։ Սակայն մենք քանդեցինք այս միֆը՝ ցույց տալով, որ կամքի ուժը, ժողովրդի ու իշխանության միասնությունը, ինչպես նաեւ զինվորականների հայրենասիրությունը մի բան է, որին ոչինչ չի կարող դիմակայել։ Հայաստանում ռեւանշիստները պետք է գիտակցեն, թե ինչին են բախվելու»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին