«Ղարաբաղը նվաճած» Ալիեւին հանձնել են սուլթան Մեհմեդի թուրի նմանակը - Mediamax.am

4274 դիտում

«Ղարաբաղը նվաճած» Ալիեւին հանձնել են սուլթան Մեհմեդի թուրի նմանակը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նվիրել է սուլթան Մեհմեդ Ֆաթիհի թուրի նմանակը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ Յըլդըրըմն ասել է, որ սուլթան Մեհմեդ Ֆաթիհը նվաճել էր Ստամբուլը, իսկ նրա թուրի նմանակը հանձնվում է «Ղարաբաղը նվաճած» Իլհամ Ալիեւին։

 

Թուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմն այս շաբաթ այցելել է Շուշի՝ մասնակցելու «Շուշիի հռչակագրի» ստորագրման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին