Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին, ասել է Ալեն Սիմոնյանը - Mediamax.am

3226 դիտում

Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին, ասել է Ալեն Սիմոնյանը


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:

Նա ասել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, եւ Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում, հայտնում են ԱԺ-ից:

 

«ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը:

 

Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին