Միրզոյանն ու Լավրովը քննարկել են սահմանազատման հանձնաժողովին առնչվող հարցեր - Mediamax.am

3188 դիտում

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են սահմանազատման հանձնաժողովին առնչվող հարցեր


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցում անդրադարձ են կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.

 

«Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

 

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

 

Քննարկվել են նաեւ հայ-ռուսական համագործակցության երկկողմ եւ բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ»:

 

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյո՞ք Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին