ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը «դե ֆակտո անվավեր է», ասել է Ալիեւը - Mediamax.am

2308 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը «դե ֆակտո անվավեր է», ասել է Ալիեւը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը «դե ֆակտո կարող է անվավեր համարվել»։

«Մինչ երկրորդ Ղարաբաղյան պատերազմը Մինսկի խումբը գործել է 28 տարի, եւ այդ ընթացքում համանախագահները, հավանաբար, հարյուրավոր այցելություններ էին կատարել Ադրբեջան եւ Հայաստան։ Արդյունքը՝ զրո։ Ադրբեջանն ինքը լուծեց այս հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով։ Հակամարտությունը լուծելու համար Մինսկի խմբին տրված մանդատը, թեեւ «դե յուրե» ուժի մեջ է, բայց «դե ֆակտո» կարող է անվավեր համարվել»,- ասել է Ալիեւը։

 

Նրա խոսքով, ռազմական գործողությունների ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չի արվել։

 

«Եվ ներկայիս պայմաններում Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը փաստացի գտնվում է ոչ ֆունկցիոնալ վիճակում։ Այս մասին արդեն խոսում են համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, եւ այս դեպքում որեւէ խմբային գործունեության մասին խոսք լինել չի կարող»,- նշել է Ալիեւը։

 

Նա ընդգծել է, որ օրակարգում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։ «Ցանկացած միջազգային կազմակերպություն, որը կարող է նպաստել այս գործին, ընդունելի է»,- հավելել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին